5 մեքենա է բախվել Դավթաշենում

ԱԻՆ-ում ահազանգ է ստացվե․․․
vtar

Ապրիլի 12-ին` ժամը 10:20-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Տ․ Պետրոսյան փողոցում՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ն մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW X5 մակնիշի GA-900-RI պետհամարանիշի (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Կ.) Skoda մակնիշի T495 XY 161 պետհամարանիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Մ. Ն.), Toyota Vitz մակնիշի 78 GS 999 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Մ.), «Զիլ 130» մակնիշի 09 LU 287  պետհամարանիշի (վարորդ՝ 1958 թ. ծնված Ք. Ա.) և BMW 530 I մակնիշի 34 ZC 584 պետհամարանիշի (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները