Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին ՃՏՊ է գրանցվել, վարորդը մահացել է

«911» ծառայությունը հուլիսի 24-ին՝ ժամը 15:52-ին․․․
meqena-vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 24-ին՝ ժամը 15:52-ին, ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը (վարորդը՝ Վ. Զ., ծնված 1968 թ.) տեղում մահացել է:

*

*