ՃՏՊ՝ Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում. կա զոհ

Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից
vtar-patahar

Ապրիլի 14-ին` ժամը 07:41-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են Mercedes S մակնիշի 35 GZ 92 (վարորդ` 1981 թ. ծնված Ա. Մ.) և  Zil-130 մակնիշի (ավազով բեռնված) 11 OL 817 (վարորդ՝ 1994 թ. ծնված Մ. Ղ) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով  Zil-130 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, Mercedes S մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ բռնկվել, իսկ Ա. Մ.-ը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:57-ին, մարվել՝ 08:02-ին:

 

*

*