Ծեծի է ենթարկվել «Չերիի Վահանը»

Վահան Կարապետյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
cherii-vahan

1in.am—  Ժամեր առաջ դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա։

Վահան Կարապետյանն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ թույլ չեն տալիս որեւէ մեկին մուտք գործել։ Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել եւ պատժել մեղավորներին ամենախիստ ձեւով։ Վիճակը պայթյունավտանգ է։

*

*