Չելյաբինսկում խորտակված նավակում հայեր են եղել

Մեծահասակները ալկոհոլի ազդեցության տակ են եղել:
nav-zoh

Չելյաբինսկի Մաքսիմա լճում հուլիսի 2-ին նավակ է շրջվել, ինչի  հետեւանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ նավակում 9 մարդ է եղել՝ մի տղամարդ իր եւ ազգականներից մեկի երեխաների հետ: Նրանք նշում էին 15-ամյա աղջկա ուսումնական տարվա ավարտը:

Նրանցից 4-ին հաջողվել է փրկվել: Եվս 2 տղամարդ,  ջուրը նետվելով, փորձել են փրկել երեխաներին, բայց իրենք նույնպես խեղդվել են:

Փրկարարները շարունակում եմ որոնել եւս մեկ տղամարդու մարմինը:

Որպես աղետի հիմնական պատճառ նշվում է նավակի գերբեռնվածությունը (9 մարդ՝ 4 հոգու համար նախատեսված նավակում): Նրանցից ոչ մեկի մոտ չի եղել փրկարարական բաճկոններ: Ըստ ոստիկանության տվյալների՝ մեծահասակները ալկոհոլի ազդեցության տակ են եղել:

Զոհերը ազգությամբ հայեր են, ովքեր մի քանի տարի է՝ ապրում էին ՌԴ-ում:

 

*

*