Վարդենյաց լեռնանցքում բուք է, որոշ ավտոճանապարհներին՝ ձյուն

Բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
dzyun

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

*

*