Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ վարորդը մահացել է

Մայիսի 29-ին` ժամը 00:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
vtar (1)

Մայիսի 29-ին` ժամը 00:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (Ն. Ճ., տարիքը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

 

*

*