Ճամբարակ-Բերդ ճանապարհին «Mitsubishi»-ն գլորվել է ձորը. կա մեկ զոհ

Հուլիսի 10-ին, ժամը 19:28-ին...
vtar

Հուլիսի 10-ին, ժամը 19:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները՝ Ն. Ա.-ն (ծնված 2013 թ.), Ա. Ա.-ն (ծնված 1975 թ.), Ն. Ա.-ն (ծնված 2012 թ.), Գ. Ա.-ն (ծնված 2000 թ.), Դ. Մ.-ն (ծնված 2003 թ.), Ա. Խ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Ա. Խ.-ն մահացել է:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*