Ծառերի հատումով շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 2մլն 860 հազար դրամի վնաս

Պարզել է, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը՝ մոտ 2 մ բարձրությամբ:
carer-hatum

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները եղել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ երեկ ծառեր են հատվել։ Պարզել է, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը՝ մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի:

Նախարարության հաղորդմամբ, իրենց աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնասը, այն կազմում է շուրջ 2մլն 860 հազար դրամ: Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով:

Արդեն տեղեկացրել ենք, որ դեպքի առթիվ կա ոստիկանություն բերման ենթարկված։

*

*