Ծառը շրջվել է էլեկտրական սյան վրա. փրկարարները սահմանազատել են տարածքը

Հուլիսի 5-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
car-ynkel

Հուլիսի 5-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի թիվ 26 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդու ծառը ուժեղ քամուց արմատախիլ է եղել և թեքվել թիվ 26 տան մոտակայքում գտնվող տնակի և էլեկտրական սյան վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

*

*