Բուսաբանական այգում 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին:
busabanakan-aygi

Բուսաբանական այգում հրդեհը մարվել է, մոտ 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշենք, որ այսօր՝ ժամը 14:16-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին:

*

*