Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
dzyun-buq

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին ժամը 14:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

*

*