Ծանրամարմին բնակչին օգնության են հասել փրկարարները

Շտապօգնության ավտոմեքենայից 3-րդ հարկի բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը
shtap-ognutyun

Այսօր՝ ժամը 16:17-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

*

*