ՊՊԾ գնդի զինված անձինք պահանջում են տեղում կազմակերպել վիրահատություն

«Ես հասցրել եմ կարճ ժամանակով խոսել, այնտեղ գտնվող մեր բժիշկների հետ»,- նշել է «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրենը:
taguhi

«Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ խմբում կան անձինք, ովքեր հրազենային վնասվածք ունեն:

Թագուհի Ստեփանյանը դատապարտեց նման գործելաոճը՝ ընդգծելով, որ այս կերպ խնդիր չի լուծվում:

«Ես հասցրել եմ կարճ ժամանակով խոսել, այնտեղ գտնվող մեր բժիշկների հետ: Ասել են, որ չեն կարողանում դուրս գալ: Այնուհետև այնտեղից ինձ փոխանցեցին, որ զինված խմբի անդամները պահանջում են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի: Ես պետք է ասեմ, որ մենք չենք կարող այնտեղ վիրահատություն կազմակերպել, մենք չունենք վիրաբույժ, մենք կարող ենք առաջին բուժօգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

*

*