«Ինչ լինում է, թող ժեշտին լինի»

Մալաթիա-Սեբաստիայի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարեւանությամբ գտնվող բետոնե հենապատ է փլուզվել:
ain

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն այսօր ահազանգ է ստացել, որ Մալաթիա-Սեբաստիայի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարեւանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է: ԱԻՆ-ի լրատվական բաժնի ներկայացուցիչն ասել է, որ փլուզման պատճառները դեռ հայտնի չեն:

«Շրջանային փողոցում գտնվող նախկին պահեստի երկաթբետոնե կառուցատարրերը փլուզվել ու ընկել են ՎԱԶ-21012ե մակնիշի ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-հայտնել է նա: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

*

*