Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
chanaparh-djvaranacaneli

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:

Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

*

*