Բարեկամության կայանի գետնանցումում 50-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել

Տղամարդուն սավանով ծածկել էին, որը խուճապ էր առաջացրել անցորդների մետ։
shtapognutyun

tert.am — Հուլիսի 14-ին՝ ժամը 19.55-ին, շտապ օգնության ենթակայանում ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայանի գետնանցումում մոտ 50 տարեկան տղամարդ է ուշագնաց եղել։

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և պարզել, որ ականատեսների ներկայությամբ տղամարդը հանկարծամահ է եղել։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի վայր են մեկնել քննիչները։

Ականատեսները նաև տեղեկացրին, որ տղամարդուն սավանով ծածկել էին, որը խուճապ էր առաջացրել անցորդների մետ։

*

*