Հայտնաբերվել է 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանի դին

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը...
zincarayogh-di-banak

Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում մարտի 14-ին հայտնաբերվել է հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանի դին:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, հավելելով, որ մահվան հանգամանքները ճշտվում են։

Կամո Մարիտիրոսյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2014թ. աշնանը: Նա ծառայում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի զորամասերից մեկում:

*

*