Բակո Սահակյան. «Ադրբեջանական կողմը գրավել է մի քանի մարտական դիրքեր, հետո արդեն հետ շպրտվել»

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում գտնվող հայաստանյան լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների հետ:
bako-sahakyan

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում գտնվող հայաստանյան լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես Արցախից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, ԼՂՀ նախագահը հակիրճ ներկայացրել է իրավիճակը սահմանին, ըստ նրա, հարձակումը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` հրետակոծությամբ:

«Հակառակորդը կիրառել է ծանր զինտեխնիկա, այդ թվում նաեւ տանկեր: Ադրբեջանական կողմը գրավել է մի քանի մարտական դիրքեր, բայց հետո արդեն հետ է շպրտվել` տալով բազում զոհեր»,-ասել է նախագահը:

ԼՂՀ նախագահը նշել է նաեւ, որ ԼՂՀ ՊԲ-ն տիրապետում է իրավիճակին:

«Զոհերի թիվը, դժվարությունները մեզ չեն զրկում մեր բուն նպատակին հասնելուց: Ցավ ապրել` չի նշանակում զրկվել համառությունից»,- ասել է Բակո Սահակյանը:

*

*