Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Իրավիճակն այս պահին հանգիստ է․․․
baghanis

Ադրբեջանական կողմն ապրիլի 25-ին` 17:45-ի սահմաններում, կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է և լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

Կրակոցների ընթացքում մեքենաների վարորդներն անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցել են շրջանցիկ ավտոճանապարհով:

*

*