Այնթափ գյուղի մոտ վթարի հետեւանքով կա տուժած

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Սարգիս Կ.-ը տեղափոխվել է Մասիսի ԲԿ
chtp-meqena

Օգոստոսի 15-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում` Արտաշատյան խճուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «Վազ 2106» (վարորդ՝ Սարգիս Կ., ծնված 1985 թ.) և «BMW» (վարորդ՝ Գրիգոր Տ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Սարգիս Կ.-ն տեղափոխվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*