Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում մարդու գանգ է հայտնաբերվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ain

Մայիսի 14-ին, ժամը 20:13-ին 911 ծառայությանը Մասիսի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում հայտնաբերվել է մարդու գանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները գանգը տեղափոխել են դատական փորձաքննության:

Փրկարարները նշված տարածքում իրականացրել են տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում կմախքի այլ հատվածներ չեն հայտնաբերվել:

*

*