Այգեստանում անչափահաս աղջիկը հոսանքի կարճ միացման պատճառով այրվածքներ է ստացել

Բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքն անջատելուց...
1516004082-0414

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքն անջատելուց առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաև մասնակի այրվել է ննջասենյակի գույքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները