Այգեհովիտ գյուղում պայթյունից 26-ամյա երիտասարդ է վիրավորվել

Այգին վարելու ժամանակ գտել է ինչ-որ իր...
shtapogn,-hivandanoc

Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հայկ Ս.-ն մեկ օր առաջ իրենց այգին վարելու ժամանակ գտել է ինչ-որ իր, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տանը փորձել է քանդել այն, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն:

Հայկ Ս.-ին ապրիլի 6-ին տեղափոխել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները