Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը հրդեհ է բռնկվել

Մասամբ այրվել են մշակույթի նախկին տան hատակը՝ մոտ 50 քմ և 6 աթոռ
axdz-,-hrdeh

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Մասամբ այրվել են մշակույթի նախկին տան hատակը՝ մոտ 50 քմ և 6 աթոռ:

*

*