Նոյեմբերի 11-ին ռեկորդային տաք օր է սպասվում

Օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը նոյեմբեր 11-ին Երևանում օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է կանխատեսում:
eghanak-amar

Օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը նոյեմբեր 11-ին Երևանում օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է կանխատեսում:

Ֆեյսբուքյան իր էջում նա նշում է, որ  նոյեմբերին օդի առավելագույն ջերմաստիճան` +17,4 գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին:

«Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18…+19 աստիճան տաքություն: Տեսնենք, կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե՞ ոչ»,- գրել է օդերեւութաբանը՝ հավելելով, որ նոյեմբերի 10-ին տաք ու սառը օդային զանգվածների բախումից որոշակի ամպամածություն կառաջանա:

*

*