ՃՏՊ Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում, կա 1 զոհ

«Mercedes S»-ի վարորդի ինքնությունը չի պարզվել
avtovtar

Հոկտեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են տաքսի ծառայություն իրականացնող «Chariot» մակնիշի 35 LC 597 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) և «Mercedes S» մակնիշի 50 CQ 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Մ. Հ.-ը և «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Կ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Հ.-ը մահացել է:

Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատում, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել «Chariot» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

*

*