Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարից տուժած «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մահացել է

Վարորդը տեղափոխվել էր «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»
shtapogn,-hivandanoc

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և «Mercedes E-320» մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Շ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»՝ վերջինիս առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այնուհետև գիտակցության չգալով մահացել է:

*

*