Ավտովթարի զոհ է դարձել 1 զինծառայող, եւս 2-ը զինվորական հոսպիտալում են

Երևանի բնակիչ 23-ամյա Գառնիկ Մկրտչյանի վիճակը ծանր է
hospital-yerevan

Օգոստոսի 31-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 22-ամյա զինծառայող, մեքենայի վարորդ Դավիթ Գալստյանը տեղում մահացել է: Եվս երկու զինծառայող գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է հոսպիտալի պետ, գնդապետ ԴանիելՄկրտչյանը:

«Երևանի բնակիչ 23-ամյա Գառնիկ Մկրտչյանի վիճակը ծանր է՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Այժմ պատրաստվում ենք գլխուղեղը վիրահատել: Գառնիկին այսօր լուսադեմին են Երևան բերել, մինչ այդ նա Սպիտակի բժշկական կենտրոնում էր: Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը ստացել է դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ և քունքային շրջանի պատռած վերք, ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- նշեց Մկրտչյանը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները