Ավտովթար Երևանում. հիվանդանոց տեղափոխված երեխաները դուրս են գրվել

Բախվել են ГАЗ 32213 և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները
hivandanoc

Այսօր՝ Ժամը 13:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած «ГАЗ 32213» մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած «Toyota Corolla» մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները:

yerkirmedia.am-ին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ երեխաները լուրջ վնասվածքներ չեն ունեցել, անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո գնացել են տուն։

 

*

*