ՃՏՊ Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում. վարորդներից մեկը մահացել է

Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին
vtar

Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

*

*