Ավտովթար Գեղարքունիքում․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:02-ին, ահազանգ է ստացվել...
avtovtar..

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:02-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ին բախվել են Mercedes E 320 մակնիշի 41 NX 001 (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Կ.) և Nissan Qashqai մակնիշի 19 OO 048 (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1989 թ. ծնված Գ. Կ.-ի և վարորդի դիերը, իսկ Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Կ. Մ.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ, վարորդը՝ Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*