Վթարի է ենթարկվել թիվ 27 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան տուժածներ

Mercedes-ի վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
ertuxayin-yerevan-kangar2 (1)

Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 27 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը:

Նախնական տվյալներով՝ 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Mercedes-ի վարորդը, կրկին նախնական տվյալներով, ավտոմեքենան վարել է ոչ սթափ  վիճակում:

*

*