Ավտովթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին. կա զոհ

Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին...
avtovtar1

Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1962 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ն և ուղևոր Հ.Կ.-ն (ծնված 1951 թ.) հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ Հ.Կ.-ն մահացել է, իսկ Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

*

*