Ավտովթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները ...
vtar

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 18-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TA 579 (վարորդ՝ 1993 թ. ծնված Խ. Պ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի 35 QD 218 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1992 թ. ծնված Ա. Պ.-ը և 1992 թ. ծնված Ռ. Ղ.-ը տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Ա. Պ.-ը հրաժարվել է բուժօգնությունից: Ռ. Ղ.-ը այնուհետև տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել քարշակ ավտոմեքենային:

*

*