Ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
patahar

Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածներ Լ. Ե.-ը (1948 թ.) և Ս. Ս.-ը (1952 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

*

*