Կոշ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել` 23:51-ին:
meqena-ayrvel

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 23:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել` 23:51-ին: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

*

*