Ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել` 11:25-ին:
meqena-ayrvel

Դեկտեմբերի 4-ին` ժամը 10:11-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել` 11:25-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի 17 US 583 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ն.-ը, ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*