Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 06:09-ին:
patahar

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 06:09-ին:

Պարզվել է, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, այրվել է ասֆալտապատում իրականացնող «Wirtgen w200» ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

*

*