Փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները

Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը:
avtojanaparh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Բերդ-Ճամբարակ,  Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում  տեղ-տեղ  մերկասառույց է:

Տավուշի մարզում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները