ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
dzyun-yeghanak

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Աշոցքի  տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

*

*