15:46 - 20.03.2018
1160 Դիտում
Հայտնի են այսօր ՌԴ-ում «Դոն» միջպետական ավտոճանապարհին վթարված ավտոբուսի տուժած ուղևորների անունները։
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են:
Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: