Կոմիտասի պողոտայում 37 համարի ավտոբուս է վթարվել

Արգելակման հետ կապված խնդիր է առաջացել․․․
avtobus

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոբուսի արգելակման հետ կապված խնդիր է առաջացել, զոհեր և վիրավորներ չկան։

*

*