Ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա Անահիտը պատմում է միջադեպի մանրամասները

Նրա խոսքով` ծանր վնասվածքներ են ստացել ավտոբուսի միջնամասում նստած ուղևորները:

Երեւանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14-ամյա Անահիտ Միքայելյանը նստած է եղել վարորդի հետևի նստատեղում և համամատաբար թեթև վնասվածքներ է ստացել:

Yerkir.am-ի հետ զրույցում աղջիկը պատմեց դեպքի մասին: «Սովորականի պես Թումոյից տուն էի գնում, երեք հոգով Թումոյի դիմացի կանգառից նստեցինք 63 համարի ավտոբուսը, անցանք մի կանգառ, լուսացույցի մոտ պետք է մարդ իւներ, այդ պահին պայթեց»,-ասաց նա և հավալեց. «Վալնան եկավ` շպրեց առաջ, գիտակցությունս կորցրել էի, ուշքի եկա` վրաս երկաթներ էին, փորձեցի շարժվել` տեսա, որ կարողնաում եմ, օգնեցին ինձ հանեցին ավտոբուսից»:

Նրա խոսքով` ծանր վնասվածքներ են ստացել ավտոբուսի միջնամասում նստած ուղևորները:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*