Պայթած ավտոբուսի սեփականատեր. «Որ նայում եք, չե՞ք տեսնում, որ տենց պայթյուն չէր կարող լինել դիզվառելիքից» — Երկիր Մեդիա

Պայթած ավտոբուսի սեփականատեր. «Որ նայում եք, չե՞ք տեսնում, որ տենց պայթյուն չէր կարող լինել դիզվառելիքից»

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսը պատկանել է «Քինգ Դելյուքս» ընկերությանը:
avtobus-paytyun-halabyan-king-delux

yerkir.am — Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հալաբյան փողոցում ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ՝ մեկ զոհ, 7 վիրավոր. անհրաժեշտ է օգնություն: Ավտոբուսը սպասարկել է 63 համարի երթուղին:

Պարզվում է, ավտոբուսը պատկանել է «Քինգ Դելյուքս» ընկերությանը: Ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ավտոբուսը եղել է սարքին, այն աշխատել է դիզվառելիքով:

«Որ նայում եք, չե՞ք տեսնում, որ տենց պայթյուն չէր կարող լինել դիզվառելիքից… անմեղ մարդիկ տուժեցին…»,- անորոշ ասաց Հարությունյանը եւ հորդորեց սպասել մինչեւ կլինի մասնագետների կարծիքը:

Ի դեպ, նա շարունակ հորդորում էլ լինել դեպքի վայրում, որտեղ ամեն ինչ «պարզ երեւում է»:

*

*