Գլխավոր դատախազություն. հարուցվել է քրեական գործ

Այս մասին «Երկիրն այսօրին» ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։

Հալաբյան փողոցում որոտացած պայթունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Երկիրն այսօրին» ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։

«Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*