ՌԴ Բալաշիխա քաղաքում երեխաներ տեղափոխող ավտոբուս է այրվել. տեսանյութ

Ավտոբուսում 14-16 տարեկան երեխաներ են եղել
avtobus

ՌԴ մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում երեխաներ տեղափոխող ավտոբուս է այրվել: Դեպքը տեղի է ունեցել Գորկովսկի մայրուղու վրա:

Միջադեպի ականատեսի խոսքով՝ ավտոբուսում 14-16 տարեկան երեխաներ են եղել: Տուժածների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:

ՌԴ ԱԻՆ-ը միջադեպը նույնպես չի մեկնաբանել:

*

*