Ծովազարդի մոտ ՃՏՊ է տեղի ունեցել. կա զոհ

Իրար են բախվել ավտոբուսն ու ավտոմեքենան:
vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 17-րդ կմ-ին Ծովազարդ գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՊԱԶ» մակնիշի 41 AV 111 պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Գ. Դ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ՏՏ 373 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Ս. Ս.), ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ս.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Բ.-ը տեղում զոհվել է:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Ս. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

*

*