Վթար՝ Փափազյան փողոցում. ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 9-ին, ժամը 23:58-ին...
vtar

Փետրվարի 9-ին, ժամը 23:58-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բախվել են «BMV X5» մակնիշի IL777WM պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 35 LG 493 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*