Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհին տրակտոր է շրջվել. կա մեկ զոհ

Տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ:
traktor-artik

Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Բելառուս» մակնիշի (առանց պետհամարանիշի) տրակտորը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Փ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 20 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  1984 թ. ծնված Մ. Ս.-ը և 1981 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները Գ. Փ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մեկ Մեկնաբանություն
  • Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհին տրակտոր է շրջվել. կա մեկ զոհ — Armenian National Committee of America
    25 июня 2016 at 12:00

    […] […]

  • *

    *